«ԷՔՍՏՐԱ ՅՈՒՍ» իրավաբանական գրասենյակը հիմնադրվել է 2012 թ.: Հիմնադրման օրից ընկերությունը ձեռք է բերել բարի գործարար համբավ և համախոհների լայն ցանց:
Մեր աշխատանքային թիմը բաղկացած է լայնախոհ, իրավունքի տարբեր ճյուղերում մասնագիտացած իրավաբաններից և փաստաբաններից, ովքեր իրենց աշխատանքային ներուժն օգտագործում են գտնելու լավագույն լուծումները մեր հաճախորդների համար: Նրանց մեծ մասը հանդիսանում են արտոնագրված փաստաբաններ ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձով:
«Էքստրա Յուս» իրավաբանական գրասենյակը իրականացնում է բազամշերտ գործունեություն՝ իրավաբանական տարաբնույթ ծառայություներ մատուցելով ինչպես իրավաբանական անձանց, այնպես էլ առանձին անհատներին: Մեր իրավաբանները մասնագիտացած են իրավունքի տարբեր ոլորտներում՝ քաղաքացիական, քրեական, վարչական և գործարարական իրավունք:
Մենք համախմբում ենք մեր տարիների ընթացքում գործնականում ձեռք բերված փորձը ոլորտի խորը գիտելիքների և ստեղծագործական մտածողության հետ որպեսզի օգնենք մեր հաճախորդներին հասնելու իրենց նպատակներին:
Մեր թիմը կազմված է իրավաբաններից, ովքեր պատրաստ են իրենց մասնագիտական հմտություններն ու գիտելիքները ներդնել Ձեր բիզնեսի զարգացման գործում:
«Էքստրա Յուս» իրավաբանական գրասենյակը այն եզակի ընկերություններից է, որն առաջարկում է համակարգված և համալիր մոտեցում Ձեր բիզնեսի զարգացմանը և կառավարմանը: Մեր կազմակերպության մասնագետները կառաջարկեն յուրօրինակ բիզնես կառավարման ձևաչափեր յուրաքանչյուր հաճախորդին:
Քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտի մեր մասնագետները արդյունավետ կերպով ներկայացնում են մեր հաճախորդների շահերը և պաշտպանում նրանց իրավունքները դատարաններում, վարչական մարմիններում, արբիտրաժներում և հաշտարարի գրասենյակներում:
Սկսած 2014 թ. մենք իրականացնում ենք պաշտպանություն նաև քրեական գործերով: Քրեական իրավունքի ոլորտի մեր պրոֆեսիոնալ փաստաբանները իրականացնում են ապացույցների և փաստերի հավաքում, ոսումնասիրում են օրենսդրությունը, ինչպես նաև նախադեպային որոշումները և դրանց հիման վրա մշակում արդյունավետ պաշտպանության ռազմավարություն նախաքննության ընթացքում և դատարանում:

կարդալ ավելին

ԱԿՆԱՐԿ ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՄԵՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ծառայում ենք Ձեր
նպատակներին

Գտնում ենք արդյունավետ լուծումներ

Արժևորում ենք փողն ու ժամանակը

«Հանդիսավոր երդվում եմ ազնիվ և բարեխիղճ կատարել փաստաբանի
պարտականությունները, պահպանել փաստաբանական գաղտնիքը, պաշտպանել
վստահորդների իրավունքները, ազատությունները և շահերը՝ ղեկավարվելով Հայաստանի
Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և փաստաբանի վարքագծի կանոնագրքով»:

Փաստաբանի

երդումը

ՍՏԱՑԵՔ ԱՆՎՃԱՐ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ:

+ 37443 252575

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ-ՈՒՐԲԱԹ

ՍԿՍԱԾ 12:00

ՄԻՆՉԵՎ 15:00

Հեռախոս

+37443 252575

+37410 445855

Գրեք մեզ

info@extrajus.com

Հետևեք մեզ

Հասցե

0006, Գ.Նժդեհի փող. 13 շ., բն. 39

Երևան, ՀՀ

© 2014

Privacy policy