/

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում

Նորություններ

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Արմեն Բեկթաշյանի, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ կեղծ փողեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու մեջ մեղադրվող 30-ամյա Արթուր Հակոբյանն անպարտ է ճանաչվել և արդարացվել` հանցակազմի բացակայության հիմքով: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Արթուր Հակոբյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը նշեց, որ իր պաշտպանյալը շուրջ մեկ տարի գտնվել է կալանքի տակ: Նշենք, որ մեղադրող դատախազը միջնորդել էր Արթուր Հակոբյանին դատապարտել 6 տարի ժամկետով ազատազրկման: Ըստ մեղադրանքի՝ Արթուր Հակոբյանը, 2009թ. փետրվարի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի իրենց տան մոտ, իրացման վերաբերյալ նախնական համաձայնության գալով իր հարևան Էրիկ Բաբայանի հետ, վերջինիս իրացման նպատակով տվել է իր համար ակնհայտ կեղծ 43 հատ 1000 ՀՀ դրամ անվանական արժեքով Թ03614923 միևնույն համարի թղթադրամներ` իրացումից հետո Էրիկ Բաբայանին 10.000 ՀՀ դրամ տալու պայմանով: Նույն օրը Էրիկ Բաբայանի կողմից կեղծ փողերի մի մասի իրացումից հետո վերջինիցս ստացել է արդեն փոխանակված 10.000 ՀՀ դրամ: Արթուր Հակոբյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Ավելին կարող եք կարդալ: http://www.pastinfo.am/ru/node/90865#sthash.9QmAgjeC.dpuf

15

02

/

ՀՀ Փաստաբանների պալատը Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացնում է ծրագիր

ՀՀ Փաստաբանների պալատը Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացնում է ծրագիր, որի շրջանակներում մի խումբ փաստաբաններ այցելություններ են իրականացնում Հայաստանի հեռավոր գյուղեր և քաղաքներ տրամադրելու անվճար իրավաբանական խորհրդատվություն և օգնություն այնտեղ բնակվող անձանց: Մեր թիմի անդամ Անուշ Հարությունյանը այս ծրագրի շրջանակներում այցելել է Վայք քաղաք մի շարք այլ իրավաբանների հետ առաջարկելու իրավաբանական օգնություն տեղաբնակներին: Փաստաբանական խմբի օգնությամբ այստեղ բնակվող անձինք հնարավորություն ստացան գրանցելու իրենց ժառանգության իրավունքը, սեփականության իրավունքը, հետ գանձել իրենց պարտքերը և այլն: Փաստաբանները տրամադրեցին վերջիններիս բանավոր խորհրդատվություն և կազմեցին տարբեր իրավական փաստաթղթեր կախված այցելուների նպատակներից և ցանկություններից:

29

01

/

ՀՀ Ազգային Ժողովը

ՀՀ Ազգային Ժողովը 22.06.2015թ. ընդունեց «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը: <<Էքստրա Յուս>> իրավաբանական գրասենյակը հետազոտելով օրենսդրական փոփոխությունների այս փաթեթը՝ մշակել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների փաթեթին համահունչ գործնական ձեռնարկ գործատուների, HR մենեջերների, հաշվապահների և աշխատողների համար: <<5 ԱՐԱԳ ՔԱՅԼ ԴԵՊԻ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ>> վերնագրով ձեռնարկը հասանելի է հանրությանը առցանց և տպագրված տարբերակով սկսած 2015թ. դեկտեմբերից: Օրենսդրական բարեփոխումները ներկայացված են 5 հեշտ քայլերի միջոցով, որոնք ամբողջովին կօգնեն գործատուին համապատասխանեցնել իրենց գործունեությունը գործող օրենսդրությանը:

02

12

ՍՏԱՑԵՔ ԱՆՎՃԱՐ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ:

+ 37443 252575

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ-ՈՒՐԲԱԹ

ՍԿՍԱԾ 12:00

ՄԻՆՉԵՎ 15:00

Հեռախոս

+37443 252575

+37410 445855

Գրեք մեզ

info@extrajus.com

Հետևեք մեզ

Հասցե

0006 Գ.Նժդեհի 13շ., բն. 39

Երևան ՀՀ

© 2014

Privacy policy